Պաշտոնական
Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին ազատ է արձակվել
Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել,տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
«Ուրախությամբ հայտնում ենք, որ դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության բողոքը: Մինաս Մինասյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել ձերբակալվածների պահման վայրից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում: