Պաշտոնական
Խուզարկել են Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը

Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն էր, որի որոշմամբ Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ քրեական գործը կասեցվեց ու ուղարկվեց Սահմանադրակլան դատարան։