«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

«Յուրաքանչյուր ոք իր ճոռոմաբանության համար պետք է պատասխանատվություն ստանձնի»

«Յուրաքանչյուր ոք իր ճոռոմաբանության համար պետք է պատասխանատվություն ստանձնի»

Ուրեմն այսպես, պոլիփեԴներով հավաքվեք իրար գլխի և որոշեք ձեր հետագա անելիքները որտեղ կուզեք, բայց ոչ երբեք իշխանության մարմիններում: Գաղափարազուրկ և չկրթված սուբյեկտներին չենք հանդուրժելու ոչ մի պարագայում: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ի և նրա առաջնորդի նկատմամբ հիմնազուրկ ատելությանը, ապա նորմալ է՝ հենց սուբյեկտներին հարիր վերոհիշյալ որակավորման հիմքերով: 

Վերջին անգամ քաղաքական տհասներին զգուշացնում եմ.

ՀԱԿ-ում շա՜տ հզոր կուտակված քաղաքական ինտելեկտ (և ոչ միայն քաղաքական) կա, չփորձեք դրա օգտակար նպատակաուղղվածության ուղեծիրը փոխելու փորձ անգամ անել: Իմ, որպես ընտրողի ձեզ տված վստահության քվեն և որպես հարկատուի (իսկ իմ ամսական վճարած հարկերը կազմում են պատգամավորի աշխատավարձի 1/3-ը) չհամարձակվե՛ք մսխել դատարկաբանության և լաչառակռիվների վրա:

Ինչ վերաբերվում է սրբուհի ղազարյան անվանումով սուբյեկտին, ապա նրա դեմ պետք է քրեական գործ հարուցել՝ Նախագահի հասցեին անհիմն մեղադրանքներ տարածելու համար:

Այսուհետ, յուրաքանչյուր ոք իր ճոռոմաբանության համար պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի ազատ խոսքի իրավունքը չդառնա խոսքի «ծովահենություն»:

Զոյա Թադևոսյան