«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ըստ  Հասմիկ Սարգսյանի՝  ոստիկանությունում իրեն խոշտանգել են

Ըստ  Հասմիկ Սարգսյանի՝  ոստիկանությունում իրեն խոշտանգել են

Վերաքննիչ  դատարանը մասնակի  բավարարել է  Սյունիքի բաժնում խոշտանգման ենթարկված  Հասմիկ Սարգսյանի  ներկայացուցչի բողոքը։  Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ճանաչել է  Հասմիկ Սարգսյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը եւ գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ արդյունավետ քննության։Այս մասին տեղեկացրեց նրա ներկայացուցիչ, փաստաբան  Արա Ղարագյոզյանը։

Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հատկանիշներով, սակայն որոշ ժամանակ անց՝ 02.07. 2018 թ. Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը կարճելու մասին։

Կարճման որոշումը ստանալով՝ Արա Ղարագյոզյանը խոշտանգման փաստով ոչ պատշաճ քննության վերաբերյալ  բողոք էր ներկայացրել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել էր  Հասմիկ Սարգսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը:

Ըստ  Հասմիկ Սարգսյանի՝  ոստիկանության բաժնում ինքը  խոշտանգման էր ենթարկվել, որպեսզի ցուցմունք տար, թե տաս հազար դրամի գողություն է կատարել, այլ ոչ թե չորս հազարի։

Եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով  անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ և ավելի է: