Զատուլին. «Ադրբեջանին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի»
Ադրբեջանի իշխանություններին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով` ակնհայտ է (առնվազն մինչև Սյունիքում սրացումը), որ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի գործող վարչապետը վերընտրվի։
«Նրա հետ հեշտ է գործ ունենալ, քանի որ նա պարտության հոմանիշն է։ Նրան հեշտ է ճնշել, հեշտ է սպառնալ, հեշտ է վախեցնել։ Նրանց համար նա ավելի գերադասելի է, քան ցանկացած մեկը, որն այսօր հանդես է գալիս ընդդեմ նրա ղեկավարած կառավարության»,-ասաց Զատուլինը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա պաշտոնապես ձեռնպահ է մնում Հայաստանի ներքին գործերին միջամտելուց։ Որովհետև պաշտոնական մակարդակով ցանկացած միջամտություն կարող է սխալ մեկնաբանվել հայ ժողովրդի կողմից։