«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ

2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: 
Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էին տարածել,թե ձերբակալել են երկու հայ զինվորականի: Ընդ որում, ադրբեջանական կողմը հայտարարում է «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» մասին։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը: