«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. «...Երբ փորձ է արվում պատմությունը կեղծել»

Հարութ Ուլոյան. «...Երբ փորձ է արվում պատմությունը կեղծել»

Երբ 20 տարի շարունակ հետևողականորեն ցանկացած մեթոդ կիրառելով ոչնչացնում ես գաղափարական քաղաքական դաշտը, բնական ա, որ արդյունքում ստանալու ես փաշինյանական երևույթ։ Ու երբ ՀՀԿ ճամբարից դեմքի լուրջ արտահատությամբ փորձում են Փաշինյանին սրա-նրա գրպանը գցել, թող նախևառաջ խոսեն, թե, Սերժի գլխավորությամբ, ինչ են իրականացրել ներքաղաքական կյանքում։

Ես հիմա չեմ ուզում մանրամասնորեն վերլուծել, թե կոնկրետ 2008-2018 թթ.-ի ընթացքում ինչ ա կատարվել, դա շատ ավելի խորը վերլուծության կարիք ա զգում, բայց միայն այն փաստը, որ ժողովուրդը 2016 թ-ին նույնիսկ Սասնա Ծռերին աջակցեց, դա ինքնին պերճախոս վկայություն ա։

Հիմա տաղավարից-տաղավար Ղարաբաղյան հիմնախնդրի իրենց թողած բանակցային ժառանգության մասին են խոսում։ Մեկը չկա ասի՝ «պարոնայք, 2017 թվականի դրությամբ հենց դուք ինքներդ չէիք ընդունում, թե ինչ եք բանակցում»: Ամբողջ  քարոզչամեքենան ուղղել էին ղարաբաղյան թեմայով Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի դեմ Փաշինյանի արշավը պրոպագանդելուն: «Ելք»-ի պրոյեկտի ու ԱԺ-ում հայտնվելու մասին էլ չխոսենք:

2018-2020 թթ.-ին ՀՀԿ-ՀՅԴ շրջանակներով քարոզում էին, որ Փաշինյանը եկել ա, որ համաձայնի «հողերը տալու» բանակցային առաջարկին, որին իրենք հաջողությամբ դիմակայում էին: Ու այդ կոնտեքստում Փաշինյանին Տեր-Պետրոսյանի կամակատար, կամ, իրենց լեզվով ասած, հոգեզավակ էին ներկայացնում: Հայտարարում էին, թե Փաշինյանի մտքով անգամ չպիտի անցնի` համաձայնել միջազգային հանրության առաջարկություններին: 44-օրյա պատերազմի ընթացքում, հոկտեմբերի կեսերին, Փաշինյանի հետ հանդիպումներից հետո, նույն այդ երկու ուժերը նույնիսկ այդ պահին մերժում էին սեղանին դրվող առաջարկները` պահանջելով կարգավիճակ ու Արցախի ճանաչում:
Ու հիմա հետին թվով հա´մ իրենց թողած չնաշխարհիկ ժառանգությունից են խոսում, հա´մ այդ ժառանգությանն ի կատար ածելու պատրաստակամությունից, հա´մ էլ 44-օրյա պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունից:

Չնաշխարհիկ չէր, բայց ընդունելի ժառանգություն էր, ինչի մասին, իրենց փոխարեն, այլ մարդիկ էին բարձրաձայնում: Որ այդ ժառանգությունն իրականություն էր պետք դարձնել օր առաջ, իրենց փոխերան կրկին ուրիշ մարդիկ էին պնդում: Իրենք այդ ընթացքում, ինչպես վերևում արդեն նշվեց, չէին ընդունում թե´ իրենց բանակցածը, թե´ հարցի հրատապությունը. «ազգ-բանակ» էին ստեղծում: Իսկ արդեն 2018-2020 թթ.-ին, ներառյալ` պատերազմը, իրենք ոչ թե պրոպագանդել են Ղարաբաղյան հարցը բանակցային շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը, այլ զբաղված են եղել կրակի վրա բենզին լցնելով:

Քավ լիցի, ես որևէ միտք չունեմ Փաշինյանի ազգակործան արկածախնդրությունների պատասխանատվությունն ինչ-որ մեկի գրպանը գցելու, բայց չեմ էլ կարող լռել, երբ փորձ ա արվում պատմություն կեղծել:

Հարութ Ուլոյան