«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Մեր արցունքները պետք է դառնան քվեաթերթիկներ. Գնանք և մերժենք փաշինյանին

Անահիտ Օհանյան. Մեր արցունքները պետք է դառնան քվեաթերթիկներ. Գնանք և մերժենք փաշինյանին

Հունիսի 7-ը պետք է դառնա Հայաստանի անկախության վերանվաճման օրը։

Այսօր հայ ժողովուրդը կանգնած է պատմական ընտրության առջև։ Ոչ թե պարզապես ընտրությունների, այլ մեր ինքնության, արժանապատվության և ապագայի։ Այսօր մեր ձայնը ոչ միայն քվեաթերթիկ է, այլև աղոթք մեր երեխաների համար, ովքեր արժանի են ապրել իսկապես ազատ, հպարտ և անվտանգ Հայաստանում։

Եթե մինչ այսօր շատերս մեղադրում էինք ընդդիմադիր քաղաքական ուժերին ժողովրդին միավորելու և  փաշինյանին իշխանությունից զրկելու անկարողության մեջ, ապա հունիսի 7-ից հետո, եթե մասնակցության պակասի պատճառով փաշինյանը կարողանա վերարտադրվել, ապա ողջ պատասխանատվությունն արդեն ընկնելու է ժողովրդի ուսերին։
Պետք է հասկանալ, որ ձեր լռությունը վերածվում է համաձայնության, իսկ անտարբերությունը ձեր փոխարեն  որոշում է Հայաստանի ճակատագիրը։

Ամեն ձայն, որ չի տրվում, դառնում է կորցրած հնարավորություն, իսկ ամեն ձայն, որ տրվում է գիտակցված, դառնում է պատմության ընթացքը փոխելու հնարավորություն։

Մի սպասեք, որ ուրիշները որոշեն ձեր փոխարեն։ Ոչ ոք չի գալու և չի փրկելու այն, ինչ ժողովուրդն ինքն է պարտավոր պաշտպանել։

Վերլուծեք ոչ թե հույզերով և անձնական շահերով, այլ սթափորեն ու պետական մտածողությամբ։
Վերլուծեք փաստերը, որոնք անհերքելիորեն ցույց են տալիս, որ  փաշինյանի իշխանությունը դարձել է չկատարված խոստումների գերեզմանոց, իսկ նրա որոշումները  ազգային աղետների աղբյուր։
Վերլուծեք և կտեսնեք, որ Արցախի կորուստը ոչ թե անխուսափելի ողբերգություն էր, այլ քաղաքական որոշումների հետևանք։

Իսկ նոր Հայաստանի արևմտյան անվտանգության ճարտարապետությունը միֆ, որը մեզ տանելու է ադրբեջանա-թուրքական գերիշխանության և վիլայեթացված «խաղաղության»։
Եթե սթափ դատեք և մի կողմ դնեք մեկօրյա հիշողությունը  վերադառնալով մինչև անկախության տարիները, ապա կհիշեք, թե որքան մեծ էր ադրբեջանցիների թիվը Հայաստանում։ Եվ եթե թուրք-ադրբեջանական քաղաքականության հիմքում չլիներ «մեկ հայ թողնել, այն էլ թանգարանում» գաղափարախոսությունը, գուցե դա այդքան մեծ վտանգ չներկայացներ։ Հայաստանում 300 հազար այլազգի ունենալը մի բան է, 300 հազար ադրբեջանցի ունենալը  բոլորովին այլ։ Առնվազն 5-6 տարվա ընթացքում հենց  նիկոլի բերած «խաղաղությամբ» նրանք կկարողանան վերահսկողություն հաստատել ողջ Հայաստանի նկատմամբ։

Ահա թե ինչու էր Ալիևը ատում Լևոնին, որովհետև Լևոնը ոչ միայն ազատագրեց Արցախը, այլև կանխեց ադրբեջանցիների կողմից հենց այդ խաղաղ ճանապարհով Հայաստանը գրավելու սցենարը։

Եթե սթափ դատեք, ապա կհասկանաք, որ  փաշինյանը ստում է, երբ ձեզ Եվրոպա գնալու հույսեր է տալիս։ 
Նախ մենք Եվրոպային անհրաժեշտ ենք ժամանակավորապես, մինչև նրանք լուծեն իրենց խնդիրները Ռուսաստանի հետ, եթե մինչ այդ փաշինյանը ռուս-հայկական բախում չսադրի։ 
Երկրորդ. նայեք փաստերին։ Բավական է ուշադրություն դարձնել հարևան Վրաստանին կամ Եվրոպայի շահերի համար պատերազմող Ուկրաինային, որոնք  երբեք Եվրոպա չեն դառնալու։

Նայեք նաև մեր հարևան Իրանին։ Այդ ժողովուրդն արժանի է աննախադեպ հարգանքի։ Չէ՞ որ Ամերիկան նրանց խոստանում էր ազատություն։ Սակայն այդ ժողովրդի պետական մտածողությունը գերակշռեց այդ խոստումների նկատմամբ։ Նրանք, որքան էլ դժգոհ լինեին իրենց կենսակերպից, հասկացան, որ իրենց առաջարկվող «ազատության» գինը սեփական պետությունը օտարին հանձնելն է։ 
Անցան դժոխքի միջով, բայց չհանձնեցին իրենց երկիրը օտար ուժերին։

նիկոլ ընտրելուց առաջ մի պահ կանգ առեք և հիշեք, թե ովքեր են պաշտպանում նրա թեկնածությունը. Էրդողանն ու Ալիևը։ Եթե նույն մարդիկ պաշտպանեին նախկին նախագահների թեկնածությունը, դուք ոչ միայն կմերժեիք նրանց, այլև կատեիք։

Ձեր ընտրության կարգախոսը դարձրեք.
Մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, ոչ թե խոնարհվող հաշտություն։
Մենք ուզում ենք ուժեղ պետություն, որտեղ բանակը, դիվանագիտությունը և ներքին համերաշխությունը գործում են մեկ նպատակի շուրջ։
Մենք ուզում ենք իշխանություն, որը կծառայի ոչ թե թշնամու, այլ Հայաստանի շահերին։
Եվ այդ դեպքում  փաշինյանի անունը կկորցնի իր քաղաքական նշանակությունը։

Ձեր ընտրությունը լինելու է Արցախի հանձնման ու հայաթափման, Եռաբլուրում հանգչող և Ադրբեջանում մինչ օրս գերության մեջ մնացած մեր հայրենակիցների հիշատակի ու ճակատագրի համար կամ վրեժի, կամ  նիկոլ  փաշինյանի բերած այս արհավիրքների լեգիտիմացման ընտրությունը։

Մեր արցունքները պետք է դառնան քվեաթերթիկներ։
Մեր ցավը  ուժ։
Մեր հույսը  գործողություն։
Միասին մենք կարող ենք վերադարձնել Հայաստանը հայերին։
Գնանք և մերժենք փաշինյանին։
Հանուն Հայաստանի, հանուն մեր երեխաների ապագայի։

Անահիտ Օհանյան