«  Հունիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Տիգրան Պասկևիչյան. Ես ընտրում եմ N 10-ը. Ինչո՞ւ

Տիգրան Պասկևիչյան. Ես ընտրում եմ N 10-ը. Ինչո՞ւ

ԵՍ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ N 10-Ը

Ինչո՞ւ։ 
Որովհետեւ, 2020 թվականի կործանարար պատերազմից հետո երաշխավորված, ամուր խաղաղությունը անձամբ ԻՄ եւ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ հրամայական պահանջն է։

Որովհետեւ գտնում եմ, որ մեր խաղաղությունը չի կարող ձեռնտու լինել համաշխարհային մեկ-երկու ուժի եւ ձեռնտու չլինել այլ ուժերի։ Դա գուցե լինի խաղաղության կարճատեւ պատրանք, բայց իրականում կստեղծի բախումների նորանոր առիթներ՝ վտանգելով ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Այն, ինչ առաջարկում է N 10 ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ, այդ բախումների բացառումն է՝ ուժերի հավասարակշռման միջոցով։

Հայ ազգային կոնգրեսը (Հայոց համազգային շարժում), 1990-ականներին ապացուցել է, որ ունակ է ե՛ւ պատերազմ վարելու (սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր պայմաններում), եւ դիվանագիտություն անելու, եւ ավարտելու պատերազմն այն ելքով, որը հնարավորություն տվեց Արցախին շուրջ քառորդ դար լինելու Հայաստանի փաստացի մասը։

Այդ քառորդ դարը հուշում էր, որ ՈՂՋԱՄԻՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ կարելի ու հնարավոր էր ստանալ այնպիսի լուծում, որ ԱՐՑԱԽԸ մնար հայկական ու երբեք չհայաթափվեր։

N 10 ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆ այն կուսակցությունն է, որը ՄՇՏԱՊԵՍ (1997-1998, 2007-2017) խոսել է հարեւանների հետ խաղաղ համակեցության եւ բարիդրացիության մասին, երբ բոլորը (կրկնում եմ՝ ԲՈԼՈՐԸ) արհամարհում, անտեսում կամ ծաղրում էին այդ առաջարկը։

Ամեն մարդ ընտրություն կատարելիս՝ առաջին հերթին մտածում է անձնական ապահովության, իր ապրած միջավայրի անվտանգության, նոր արհավիրքներից խուսափելու մասին։

Եթե այսպես Է մտածում, առանց երկմտելու ձայնը պետք է տա ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ | N 10

Տիգրան Պասկևիչյան