Արայիկ Հարությունյան. Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց

Արցախ 30.11.2020   17:33   1784

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է անետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Տեղեկությունը Արայիկ Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

«Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են»,–գրել է Հարությունյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զինվորներ, պատերազմ Արցախում, Արայիկ Հարությունյան, ԼՂ, զոհվածներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon