«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Արծրուն Հովհաննիսյանի և Հայկակ Արշամյանի ասուլիսը՝ ուղիղ

Արծրուն Հովհաննիսյանի և Հայկակ Արշամյանի ասուլիսը՝ ուղիղ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ասուլիսը:

Ադրբեջանական կողմի լուրերը, թե ՀՀ որոշ շրջաններից են հրթիռակոծվում ադրբեջանական նշանակետերը, չեն համապատասծխանում իրականությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը` ի պատասխան ադրբեջանական կայքերի տարածած տեսանյութի, որտեղ իբրև թե երևում է, որ ՀՀ տարածքից է հրթիռակոծվում Ադրբեջանը։

«Դա լիովին ապատեղեկատվություն է, իսկ տեսանյութը, որը տարածել են, որևէ բան չի ապացուցում։ Դեռ հարց է` հայաստանյան հատվածի՞ց է, Արցախի՞ց, թե որևէ մեկ այլ պատերազմից»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ուշագրավ է այն հանգամանքը, որ ադրբեջանցիները հաճախ Արցախի որոշ շրջաններ ճանաչում են որպես Հայաստանի մաս։

Անդրադառնալով Ստեփանակերտի հրթիռակոծման դեպքերին` Հովհաննիսյանը հայտնեց, որ մայրաքաղաքի հրթիռակոծման ժամանակ կիրառվում են «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Կասիրգա»։