«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Թաթոյան. ՀՀ ներխուժած տարածքներում Ադրբեջանն իրականացնում է ամրացման աշխատանքներ

Թաթոյան. ՀՀ ներխուժած տարածքներում Ադրբեջանն իրականացնում է ամրացման աշխատանքներ

Ադրբեջանն իրականացնում է անօրինական ամրացման աշխատանքներ՝ անգամ պատրաստվելով ձմռանը. կառուցում է զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն  Արման Թաթոյանը:

«Նրանք անօրինական ամրացման աշխատանքներ են կատարում նաև մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին:

Իրենց տեղակայումներով լուրջ խնդիրներ են առաջ բերել ՀՀ ազգային անվտանգության համար և տառապանքներ են պատճառում բնակչությանը. բնակավայրերը զրկում ջրի աղբյուրներից, մարդիկ զրկվում են իրենց արոտավայրերից ու մյուս հողերից, դպրոցները սկսում են չգործել և այլն: Զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը, խաղաղության մասին խոսում ուժի սպառնալիքներով»,- գրել է նա:

ՀՀ ներխուժած տարածքներում՝ Ջերմուկում, Սյունիքում ու Գեղարքունիքում Ադրբեջանն իրականացնում է անօրինական ամրացման աշխատանքներ՝ անգամ պատրաստվելով ձմռանը. կառուցում է զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն  Արման Թաթոյանը:

«Նրանք անօրինական ամրացման աշխատանքներ են կատարում նաև մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին:

Իրենց տեղակայումներով լուրջ խնդիրներ են առաջ բերել ՀՀ ազգային անվտանգության համար և տառապանքներ են պատճառում բնակչությանը. բնակավայրերը զրկում ջրի աղբյուրներից, մարդիկ զրկվում են իրենց արոտավայրերից ու մյուս հողերից, դպրոցները սկսում են չգործել և այլն: Զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը, խաղաղության մասին խոսում ուժի սպառնալիքներով»,- գրել է նա:

«Ընդամենը նայեք այս լուսանկար-ապացույցներին` պատկերացնելու համար, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով։
Ազգային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած հենց այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։
Պատկերացնելու համար վտանգի աստիճանը միայն նշենք, որ, օրինակ, Գեղանուշի պոչամբարում կուտակվում են Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ: Այս նյութերը մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար:
Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չունի իր զինված տեղակայումները թե´ ՀՀ օկուպացված տարածքներից, թե´ մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից հեռացնելու նպատակ. անօրինական տեղակայման վայրերում միայն ամրանում է», նշել է Թաթոյանը»: