Քաղաքական
Արմեն Խաչատրյան. Մեծ տերությունների մրցակցությունը տեղափոխվել է Հայաստանի տարածք, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը
Արևմտյան պլանի համաձայն` կա զրո Ղարաբաղ, ամերիկյան զորքերը չեն գալու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի պնդմամբ, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ մեծ տերությունների մրցակցությունը տեղափոխվել է Հայաստանի տարածք, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
Խաչատրյանի կարծիքով, Ռուսաստանից հեռանալու և արևմտյան կողմնորոշմամբ շարժվելու վերլուծությունները կեղծ են և քարոզչական, քանի որ Մոսկվան չի հեռացել տարածաշրջանից։