Արոնյանը հաղթում է ադրբեջանցի Մամեդյարովին

Աշխարհ 03.08.2021   22:02   3574

Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters շախմատային առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին օրվանից հետո 2,5:0,5 հաշվով հաղթում է ադրբեջանցի շախմատիստ Շաքրիյար Մամեդյարովին:

Արոնյանը ոչ ոքի է ավարտել առաջին պարտիան, երկրորդը հաղթել է սևերով, երրորդում` արդեն սպիտակներով, հաղթանակ է տարել։

Օգոստոսի 4-ին Արոնյանն ու Մամեդյարովը կխաղան մրցաշարի երկրորդ կեսին:

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կայացել շրջանային մրցաշար, որի արդյունքում 8 լավագույնները նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին:

Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով):

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Արոնյան, ադրբեջան, Հայաստան, Chessable Masters

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon