«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ԱԽՔ. Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա

ԱԽՔ. Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա

Ադրբեջանի հետ Սյունիքի հատվածում սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նոր միջավայրը մեզ համար բավականին խնդիրներ է ստեղծել, բայց պետք է հասկանանք, որ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա և դրանից ելնելով է կատարվում սահմանագծումը»,–ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի զիջում չի լինելու։

Նշենք՝ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում քաղաքացիները Քարահունջի հատվածում՝ Մեղրի տանող Ճանապարհին երկրորդ օրն է փակել են ճանապարհները։ Պահանջում են «չեղարկել դիրքերը թշնամուն հանձնելու ՀՀ ՊՆ-ի որոշումը»: