Գորիսի բնակիչները չցանկացած պատգամավորներին ճանապարհ տալ

Հասարակություն 18.12.2020   14:27   152

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում քաղաքացիները Քարահունջի հատվածում՝ Մեղրի տանող Ճանապարհին երկրորդ օրն է փակել են ճանապարհները։ Պահանջում են «չեղարկել դիրքերը թշնամուն հանձնելու ՀՀ ՊՆ-ի որոշումը»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում են, որտեղ մարդիկ սահմանների անվտանգության հարցով բողոքի ակցիա են անում և փակել են ճանապարհը։ Պատգամավորները ցանկանում էին Կապան գնալ, որտեղ ևս բողոքի ակցիա է։
Պատգամավորները զրուցեցին հավաքվածների հետ և նշեցին, որ եկել են Գորիս` խնդիրը տեղում հասկանալու, և այժմ շարժվում են դեպի Կապան, որտեղ կապանցիները ևս բողոքի ակցիա են անում։

«Պարզ է չէ, որ հիմա ընդդիմադիր պատգամավորը չի կարող գնալ բանակցային խնդիր լուծել , մենք լիազորված չենք, բայց այսօր այստեղ ենք հասել, որ խոսենք ձեզ հետ։ Երեկ գնացել ենք Գիտությունների ազգային ակադեմիա, խորհրդային քարտեզների մասնագետների հետ ենք զրուցել, քննարկումներ արել, տարբերակներ կան, որոնք պետք է բանակցվեն»,–ասաց Գորգիսյանը։

Սակայն Գորիսի բնակիչները չցանկացած պատգամավորներին ճանապարհ տալ, նշեցին, որ ընդդիմադիր պատգամավորները հարց լուծող չեն, եթե հարց լուծող են, թող Գորիսում խնդիրը լուծեն, հետո նոր գնան Կապան, քանի որ իրենց էլ մինչև ժամը 17.00–ը ժամանակ են տվել դիրքերը թողնելու։

Բողոքող բնակիչները ճանապարհ են տալիս միայն ՊՆ–ի ու շտապօգնության մեքենաներին։ Մյուսների համար ճանապարհը փակ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ: Նախարարը հայտարարել էր, որ  ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սյունիք, ԼՂ, Բողոքի ակցիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon