Բագրատ Ասատրյան. Հայաստանն ունի ողջախոհ, իրատես քաղաքացիների օժանդակության կարիք (տեսանյութ)

Խոսք 17.06.2021   15:00   202

Սիրելի բարեկամներ, հայրենակիցներ  

Դիմում եմ ձեզ՝ այն անձանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել, երիտասարդներին, որոնց հետ շփվել եմ գիտամանկավարժական գործունեության ընթացքում, մեր քաղաքացիներին, որոնք ունկնդրել են հրապարակային ելույթներս և ընդհանրապես այն բոլոր անձանց, որոնք մտահոգված են մեր հայրենիքի ապագայով:
Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է բարդ վիճակում՝ վերջին տասնամյակների անիրատես քաղաքականության, ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների ոչ ճիշտ ընկալման, իշխանության որոշ օղակների ու պետական պաշտոնյաների անպատեհ վարքի պատճառով:

Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ունի ողջախոհ, իրատես քաղաքացիների օժանդակության կարիք: Կործանիչ արկածախնդրության վախճանը, որի ականատեսն ենք բոլորս, մսխեց սերունդների պայքարի արդյունքում ձեռք բերված նվաճումները, ինչն ուղեկցվեց բազմաթիվ մարդկային զոհերով ու մեծագույն կորուստներով: Ցանկացած գնով սեփական վերարտադրությանը ձգտող իշխանությունը և նախընտրական պայքարի մեջ մտած այդ արկածախնդրության կերտողներն իրենց անզուսպ, տգետ կեցվածքով ավելի են ծանրացնում վիճակը:

Կոչ եմ անում ձեզ ձեր հարազատների ու մտերիմների հետ միասին, մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին և սատար կանգնել այն ուժին, որն իրատես մոտեցումներով, իր փորձով ու կարողություններով կարող է ելքեր առաջարկել այս իրավիճակից: Ազգային ժողովում նման ուժի առկայությունը արդեն իսկ կարող է նպաստել անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտի մեղմացմանը, կառուցողական մի միջավայրի ձևավորմանը, որում կքննարկվեն օրհասական խնդիրները  և կգտնվեն ապագան ավելի հուսալի դարձնող լուծումները:

Այդ ուժը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսն է:

Բագրատ Ասատրյան  
ՀԱԿ նախընտրական ցուցակի թեկնածու 

17 հունիսի 2021թ.

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         քարոզարշավ, Բագրատ Ասատրյան, ՀԱԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon