«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Բաքուն 10 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ քաղաքացուն

Բաքուն 10 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ քաղաքացուն

Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ռուսաստանցի Էդուարդ Դուբակովին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ Դուբակովի նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել 214-3.1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218.2 (հանցավոր կազմակերպությանը մասնակցություն), ինչպես նաև 18.2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով:

Ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Նրան նույնանման մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել: