Բայդենը թույլատրել է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին

Արցախ 04.05.2021   11:32   167

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Ինչպես հաղորդում է «The Hill» պարբերականը, Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը:

Կոնգրեսին ծանուցելիս պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ադրբեջանին նման օգնությունը չի խաթարի և չի խանգարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացիկ ջանքերին, ինչպես նաև չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև հայտարարել է, որ օգնությունն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու, ինչպես նաև «Ադրբեջանի սահմանների անվտանգության ամրապնդման» համար:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը»։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         907-րդ ուղղում, Էնթոնի Բլինկեն, Ջո Բայդեն, ռազմական օգնություն, ադրբեջան, ԱՄՆ-Ադրբեջան, ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon