Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի

Պաշտոնական 07.08.2020   19:01   576

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի, հաղորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քիչ առաջ Լիբանանում Հայաստանի դեսպանությունից փոխանցեցին, որ զոհված հայերի թիվը հասել է 13-ի: Վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է»:

Երևանից օգոստոսի 8-ի երեկոյան տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը:

Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային առաջնորդարանը:

«Առաջիկա կիրակի, օգոստոս 9-ին Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կկատարվի` ի հիշատակ պայթյունի պատճառով զոհվածների»,- նշված է հաղորդագրությունում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բեյրութ, պայթյուն, հայեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon