«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Դատախազության. Փաշինյանի՝ պաշտոնակատար լինելու հարցում առկա է սահմանադրական նորմերի կիրառման վեճ

Դատախազության. Փաշինյանի՝ պաշտոնակատար լինելու հարցում առկա է սահմանադրական նորմերի կիրառման վեճ

 NEWS.am-ը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականից հետո որպես վարչապետ պաշտոնավարման հարցի առնչությամբ առկա է  առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ վեճ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես հարցրել  էինք՝ արդյոք դատախազությունն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական տալուց հետո որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրաիրավական հիմքերը։ Հետաքրքրվել էինք նաև, թե Նիկոլ Փաշինյանի արարքում արդյոք առկա՞ է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով  նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք. եթե այո, նշված արարքին ի՞նչ իրավական գնահատական պետք է տա դատախազությունը։

«Հարցման մեջ նշված հանգամանքները վերաբերում են առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճին, որի լուծումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից»,–ասված է մեզ ուղղված պատասխանում։

Այսպիսով դատախազությունը փաստում է, որ հրաժարականից հետո Փաշինյանի պաշտոնավարումը ոչ թե քրեաիրավական, այլ սահմանադրական նորմերի կիրառման դաշտում է՝ վարչապետի լեգիտիմության հարցին գնահատական տալու գնդակն, ըստ էության նետելով Սահմանադրության պահպանմանը հետևող ինստիտուտի՝ նախագահականի դաշտ։

Իսկ ավելի վաղ ՀՀ նախագահը խուսափել էր գնահատական տալ վարչապետի պաշտոնավարման սահմանադրականության հարցին։ NEWS.am–ը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2–րդ մասին, ըստ որի Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, հետաքրքրվել էր, թե Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական ներկայացնելուց հետո վարչապետի պարտականությունները կատարելը արդյոք չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Ի պատասխան՝ նախագահականից մեկնաբանել էին, որ Հանրապետության նախագահը  չունի Սահմանադրության պաշտոնական մեկնաբանություն իրականացնելու լիազորություն, իսկ կառավարության հրաժարականն ընդունելը նախագահի պարտադիր լիազորություններից է:

Հիշեցնենք, որ ապրիլի 25–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և հայտնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ինքն այս ընթացքում կկատարի վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով:

Փաշինյանի՝ որպես վարչապետի պաշտոնակատար գործունեությունը շարունակելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տվել հասարակության՝ հատկապես իրավական հանրության շրջանում։ Իրավաբանների մի մասը պնդում է, որ Սահմանադրության և գործող օրենսդրության ուժով Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և այդ քայլով, նա, ըստ էության, զավթել է իշխանությունը և որ այս ընթացքում նրա կողմից ստորագրված բոլոր որոշումներն առոչինչ են, իսկ հրամանները ենթակա չեն կատարման ՀՀ պետական կառավարման գործադիր մարմինների կողմից։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ գործընթացը համապատասխանում է Սահմանադրությանը։

Վարչապետի պաշտոնավարման օրինականության և առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ է հանդես եկել անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։

Առաջին նախագահ Փաշինյանի հետ պայմանավորվածության գնացած խորհրդարանական ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին կոչ է արել ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։

«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում»,– նշել է Լևոն Տեր–Պետրոսյանը։

»։