Երասխում ադրբեջանական ԶՈւ կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել

Պաշտոնական 09.10.2021   15:49   138

Ադրբեջանական կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՊՆ աղբյուրները:
Վիրավորին այս պահին վիրահատում են։

Ըստ տեղեկությունների` զինծառայողը վիրավորվել է Երասխի հատվածում։

Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից այսօր քաղաքացիական անձ է զոհվել.
«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,-  հայտնել է  ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Լրացված.

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է.
«Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը
Նրա կյանքին վտանգ չի սպառնում»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երասխ, Հայաստան, ադրբեջան, զինվոր է վիրավորվել

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon