«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

FIP. «11,000 դասալիքի» մասին տեղեկությունն անհիմն է. Հակոբյանի ու Ալիևի հայտարարությունների հետքերով

FIP. «11,000 դասալիքի» մասին տեղեկությունն անհիմն է. Հակոբյանի ու Ալիևի հայտարարությունների հետքերով

«Փաստերի ստուգման հարթակը» գրում է.

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 1-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում, զոհված զինծառայող Դավիթ Շահնազարյանի անվան խաղահրապարակի բացման արարողության ժամանակ հայտարարել, ապա 2 անգամ կրկնել է, որ  44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք։

Աննա Հակոբյանի այս հայտարարությունից օրեր առաջ նմանատիպ միտք էր հնչեցրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր բանակում չի եղել ոչ մի դասալիք։ Հայկական բանակում, վերջին տվյալներով, եղել է ոչ թե 10 հազար, այլ 11 հազար դասալիք»,- հայտարարել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել Դատախազություն՝ խնդրելով տրամադրել պատերազմի օրերին դասալքության վերաբերյալ եղած տվյալները։

Ըստ Դատախազությունից ստացված պատասխանի՝ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հոդվածներով նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ 10,687 անձի վերաբերյալ։

Այս 1786 քրեական վարույթներից կարճվել է 280-ը։ Մյուս վարույթների միացման արդյունքում քննվող քրեական վարույթների թիվը դարձել է 226։ Ընդհանուր առմամբ, մեղադրյալի կարգավիճակ է ստացել 756 մարդ։

Այսինքն, պատերազմի օրերին ծառայությունից հրաժարվելու, դասալքության համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 756 մարդ։

Այստեղից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 143 անձի վերաբերյալ գործ, որից 64 անձի վերաբերյալ ավարտվել է դատաքննությունը և կայացվել են դատական ակտեր, մյուս 79 անձի վերաբերյալ գործերը դեռևս գտնվում են դատաքննության փուլում։

Այսպիսով փաստենք, որ Իլհամ Ալիևի, ապա՝ Աննա Հակոբյանի հայտարարած «11 հազար դասալիքների» վերաբերյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս համապատասխան հոդվածով մեղադրյալի կարգավիճակ ունի 756 անձ, որոնցից միայն 64 անձի վերաբերյալ կա կայացված դատական ակտ։ 

Սևադա Ղազարյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: