«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Լավրով. «Արևմուտքը պատրաստ է զոհաբերելու հայկական կողմի շահերը» (տեսանյութ)

Լավրով. «Արևմուտքը պատրաստ է զոհաբերելու հայկական կողմի շահերը» (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ բանակցությունների ձևաչափը չեղարկվել է: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով համատեղ ասուլիսի ժամանակ:

«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը: Այդ խմբի ֆրանսիացի և ամերիկացի մեր գործընկերները (այսպես կոչված) ռուսաֆոբ տենդի մեջ են և ՌԴ-ի հետ ամեն ինչ և ամեն ինչ չեղարկելու ձգտմամբ հայտարարել են, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափով»,- մասնավորապես ասել է Լավրովը:

Անդրադառնալով այդ որոշմանը ՌԴ ԱԳ նախարարը նշել է.

«Եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ տարածաշրջանի կարգավորման շահերը, եթե պատրաստ են զոհաբերել կոնկրետ այս դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է: Իրենց առաջնահերթությունն է ոչ միայն այս կոնկրետ հակամարտությունը, այլև բոլոր հակամարտությունները դարձնել պատանդ իրենց ռուսաֆոբ քաղաքականությանը։ Բոլոր ձևաչափերը փորձում են չեղարկել միայն ցույց տալու համար, որ կարող են ամեն ինչում և բոլորին թելադրել: Ես կարծում եմ՝ սա անպատասխանատու վարքագիծ է։ Մեզ համար այն ընդունելի չէ։ Բայց սա մեզ մեր ճանապարհից չի շեղի։ Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման աջակցմանը, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ձեռք բերված մեր բոլոր եռակողմ համաձայնությունների իրագործմանը։ Սա մեր ընտրությունը չէ, այլ նրանց ընտրությունն է։ Եթե ԱՄՆ-ն, Ֆրանսիան այդպես են որոշել վարվել, ուրեմն թող Աստված լինի նրանց դատավորը»։