Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ղարաբաղի շուրջ բանակցությունների մասին՝ Ժնևում և Մոսկվայում

Արցախ 07.10.2020   19:04   264

Հինգշաբթի օրը Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա հայտնել է, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց նախապայմանների, եւ մենք բանակցություններ ենք սկսում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ասել է Ֆրանսիացի նախարարը: «Մենք ամեն օր կապի մեջ ենք միմյանց հետ: Այս պահին դա հաջողությամբ չի պսակվել: Վաղը Ժնեւում հանդիպումներ կլինեն, իսկ երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան այլ հանդիպումներ, եւ մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել բանակցությունների վերսկսմանը»:

Ժան-Իվ Լե Դրիանը նաեւ դատապարտել է «Թուրքիայի ռազմական միջամտությունը, որը հղի է հակամարտության միջազգայնացման խթանմամբ»:

Հերքում՝

Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Ա. Նաղդալյանը.

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Ֆրանսիա, Ժան-Իվ Լե Դրիան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon