Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմը համաձայն է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը

Պաշտոնական 02.12.2020   20:00   138

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջև արդյունավետ երկխոսություն է հաստատվել: Նա նաև կարևորել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը:

Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար:

Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների ետ վերադարձնել նրանց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Կողմերը անդրադարձել են նաև Արցախում հումանիտար իրավիճակին և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին:

 Նշենք, որ երեկ Ադրբեջանը հայտարարել էր, որ «հավատարիմ է բոլոր գերիների և պատանդների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԿԽՄԿ, պատանդներ, Տիգրան Ավինյան, գերիներ, Մարտին Շյուպ, անհայտ կորածներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon