«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Գոհար Վեզիրյան. Սրտեր կան, որ չեն դիմանալու (տեսանյութ)

Գոհար Վեզիրյան. Սրտեր կան, որ չեն դիմանալու (տեսանյութ)

Ամերիկահայությունը չի քնում: Տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք: Դա անում են 1, 15, 20 ու 30 տարի առաջ ԱՄՆ եկածները: Եկեղեցիներում դրամական հանգանակության հերթեր են: Ավելին՝ նախաձեռնություններից մեկով կոչ է արվել տոմսերի մեկ ուղղության մեկ անձի համար համար նախատեսված 1000-ական դոլարները ուղղել Հայաստանին:

Համահայկականի կայքը չի գործում, նոր հաշվեհարամներ են տրվել:

Երրորդ սերունդ ԱՄՆ-ում ծնված, հայերեն հազիվ խոսող ջահելությունը համալսարանների ու քոլեջների օնլայն դասընթացները վերածել ա քարոզչական հարթակների: Հայաստանում չեն եղել, բայց անզիջում հայ են: էս էմոցիոնալ գրոհին սրտեր կան, որ չեն դիմանալու:

Գոհար Վեզիրյան