Հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը

Պաշտոնական 14.07.2020   18:45   393

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու զինծառայողների զոհվելու մասին։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր` հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ  Համբարձումյանը և կապիտան Սոս  Էլբակյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ՊՆ, Սմբատ Գաբրիելյան, Գրիշա Մաթևոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon