Պաշտոնական
«Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ»
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ», - գրել է նա:
Մինչ այդ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և ևս 1 ուղղաթիռ:
Այսպիսով, հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը հասել է երեքի: