«Համաճարակի կանխարգելման ռազմավարությունը փոխվել է»

Պաշտոնական 06.08.2020   12:29   580

ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխության ենթարկել Covid-19-ի հայտնաբերման մարտավարությունը, օգոստոսի 6-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ունենք որոշակի վստահություն, որ կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30%-ի մակարդակի, հիմա տատանվում են 15%-ի շրջանում: Հայտնաբերելիության էական աճ ունենք: Այսպիսիով, մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել: Եթե նախկինում հոսքերը մեծ էին, և մենք պասիվ սպասում էինք, որ մարդիկ գան, որպեսզի նմուշառում իրականացնենք, ապա հիմա Առողջապահության նախարարությունն ինքն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային որոշակի տեղերում մենք սեփական նախաձեռնությամբ ախտորոշումներ կիրականացնենք»:

Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը հաստատում է՝ հայտնաբերելիության առումով ունենք կայուն անկում․

«Հուսանք` կհասնենք օրվա դրական արդյունքով թեստերի նվազ 10 տոկոսի։ Ռազմավարությունը փոխվել է, հիմա վերցնում ենք ռիսկային փակ հաստատությունները՝ սուպերմարկետներ, բանկեր, թաղապետարաններ, եթե մեկ հոգու հայտնաբերում ենք, բոլոր աշխատակիցներին թեստավորում ենք»։

Նախարարը փաստում է, եթե առաջ պարտադիր պայման էր 37 աստիճան ջերմություն ունենալը որպես ցուցում, ապա հիմա առանց դրա էլ թեստավորում է իրականացվում, որպեսզի բաց չթողնվեն ասիմպտոմ դեպքերը․ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         թեստավորում, Հայաստան, կորոնավիրուս, կառավարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon