«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Կովկասում իր դաշնակից Հայաստանին. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել Կովկասում իր դաշնակից Հայաստանին. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են օգնել Կովկասում իրենց դաշնակից Հայաստանին. Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։

«Լրատվամիջոցներում հաճախ տեղեկություններ են հայտնվում, որ ՀԱՊԿ-ն օգնություն չի ցուցաբերում Հայաստանին։ Բայց ռազմաքաղաքական իրավիճակն այլ է, միշտ չէ, որ հնարավոր է ռազմական ուժերի կողմից գործողություն իրականացնել։ Երբեմն պետք է գործի «մի վնասիր» սկզբունքը։

Մենք փորձում ենք հնարավորինս հետևել այնտեղ կատարվող իրավիճակին, գաղտնիք չէ, որ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վատ իրադարձություններ եղան, ավելին` խաղաղ բնակչության զոհեր: Եվ ընդհանրապես՝ տարածքների կորուստ, սպառազինության, տեխնիկայի կորուստ։

ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխընդունելի լուծում գտնվի, և բախումները դադարեցվեն», ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը: