Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 04.10.2021   09:20   1694

Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրը

  • Ս. Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրել է Պափլագոնիա քաղաքում` զբաղվել այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ էր ստացել և բազմաթիվ հրաշագործություններ կատարել: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ դևերին հալածում էր, կույրերին` բուժում, իր ունեցվածքն աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվել է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստացել սպանել նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, Ս. Փոկասն իր տանն ընդունել է զինվորներին, հյուրասիրել, ապա ասել, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորել էին Փոկասին ետ կանգնել իր հավատից, սակայն Փոկասը չի ուրացել Քրիստոսին և սրախողխող լինելով` նահատակվել է 117 թվականին:
  • Ս. Երանոսը (Լիոնի Իրենիոս եպիսկոպոսը) ծնվել է Էգեականի շրջանում`աշակերտելով Ս. Պողիկարպոս Զմյուռնացի հայրապետին: Ուսում ստացել է Հռոմում, ապա երեց ձեռնադրվել: 117 թվականին, Լիոնի եպիսկոպոսի նահատակությունից հետո հաջորդել է նրան նույն Աթոռում:
  • Ս. Իրենիոսն արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն է, ով Եկեղեցու հայրերին համարում է առաքելական հայրերի գործի շարունակողը: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Սեպտիմոս Սևերոսի օրոք, նա դատավորների մոտ համարձակ վկայել է Քրիստոսի մասին, հանուն Ում չարչարվել է և նահատակվել 202 թվականին: Գրել է նշանավոր «Ընդդէմ հերձուածողաց» արժեքավոր աշխատությունը:  

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-03, 2023-10-09, 2024-10-07, 2025-10-06, 2026-10-05, 2027-10-04, 2028-10-09, 2029-10-08, 2030-10-07։
 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon