«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Սուրբ Խաչի երևման տոն

  • Սուրբ Խաչի երևման տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակն է: 351 թվականին` ցերեկվա ժամին, Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է լուսե խաչ: Զարմանահրաշ այդ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ զարմանալի այդ երևույթը համարելով ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց:
  • Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Ս. Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչի երևման տոնը նշում է Զատկից 28 օր հետո: Ս. Հարության տոնի շարժականության պատճառով Ս. Խաչի երևման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մայիսի 23-ը:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2024-04-28, 2025-05-18, 2026-05-03, 2027-04-25, 2028-05-14, 2029-04-29, 2030-05-19: