Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ կատարել Ռասայական խտրականության ձևերի վերացման մասին ստանձնած իր պարտավորությունները

Պաշտոնական 13.11.2020   21:41   125

2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները:

Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ 

  • հակահայկական տրամադրությունների տարածումը, 
  • հակահայկական քարոզչությունը վերացնելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկումը     ձախողելը, 
  • պետական մարմինների կամ հանրային հաստատությունների կողմից հայերի նկատմամբ ռասայական     խտրական վերաբերմունք խրախուսելը կամ այն հրահրելը, 
  • էթնիկ հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկելը, ինչպիսիք են՝ անձի   անվտանգության ապահովման, սեփականության և մշակութային ժառանգություն հանդիսացող  կոթողներ մուտք գործելու և դրանցից օգտվելու իրավունքները, 
  • իրավասու ներպետական դատարանների և պետական իրավասու այլ մարմինների կողմից էթնիկ հայերի իրավունքների արդյունավետ պաշտպանության և վերականգնման ձախողումը, 
  • և հայերի էթնիկ զտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:           

Նշված նամակում Հայաստանը պահանջում է Ադրբեջանից իր կոնվենցիոն պարտավորությունների կատարում և հրավիրում վերջինիս բանակցությունների եղանակով քննարկել Կոնվենցիայի պահանջների խախտումները:   

Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Կոնվենցիայով սահմանված կարգով:  

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         համաձայնագիր, Ռասայական խտրականության կոնվենցիա, ադրբեջան, ՀՀ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon