Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի առաջարկած բանաձևին

Աշխարհ 10.12.2019   12:40   585

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի առաջարկած «Ղրիմի եւ Ազովի ու Սեւ ծովերի ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձևի ընդունմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը :

Բանաձեւին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 66 պետություն:

Հայաստանից բացի դեմ են քվեարկել, Ռուսաստանից Բելառուսը,Ղրղըզստանը, Կուբան, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Ֆիլիպինները, Մյանման, Լաոսը, Զիմբաբվեն, Կամբոջան, Սուդանը և Բուրունդին:

Բանաձևում, մասնավորապես, ասվում է.

«Ղրիմում Ռուսաստանի զորքերի առկայությունը խախտում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև խաթարում է հարևան երկրների և եվրոպական տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՄԱԿ, Հայաստան, Ուկրաինա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon