Հայերեն լույս է տեսել Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» գիրքը

Պաշտոնական 16.01.2019   23:00   519

Գրքի գլխավոր հերոսը Հրանտ Մաթևոսյանն է:

Հրեական արմատներով ռուս դիսիդենտ գրող Յուրի Կարաբչիևսկու անունն այսօր Հայաստանում քչերին է հայտնի, բայց անցյալ դարի 80-ականների նրա հեղինակած «Կարոտ առ Հայաստան» գիրքը ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում մեծ արձագանք ունեցավ:

Անցյալ տարեվերջին Մշակույթի նախարարության աջակցությամբ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը լույս ընծայեց Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» գիրքը հայերեն՝ Կարինե Մեսրոպյանի թարգմանությամբ:

Ուշագրավ է, որ այս գիրքը ստեղծվել է Անդրեյ Բիտովի հանրահայտ «Հայաստանի դասերը» գրքի անմիջական ազդեցությամբ, իսկ Հայաստանին նվիրված այս երկու գրքերը ի վերջո ծնունդ են առել մեր մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի և նրա գրականության շնորհիվ:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը․

 «Կարաբչիևսկին Հայաստան էր այցելել անցած դարի 70-ականներին: Եկել էր Բիտովի հետքերով՝ կարդալով նրա «Հայաստանի դասերը» գիրքը: Գործուղվել էր Հայաստան․ բարձրակարգ ինժեներ էր, ինչ-որ հիմնարկից իրեն ուղարկել էին Հայաստանում աշխատելու և ապրելու: Եվ էդ ընթացքում ինքը իր համար բացահայտեց Հայաստանը, շփվեց Մաթևոսյանի հետ, բացահայտեց Մաթևոսյանին: Կարծում եմ, լավ գիրք է: Կարինե Մեսրոպյանին շնորհակալություն թարգմանության համար»: 

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Картинки по запросу юрий карабчиевский

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Յուրի Կարաբչիևսկի, Հրանտ Մաթևոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon