«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել

Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել

Ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր։ Սակայն նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել ՀՀ տարածքում և ստեղծված խնդիրը չի լուծվել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

«Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»,–գրված է հաղորդագրության մեջ։

Ստանիսլավ Զասն էլ նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին, Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։