ՀՀ ՊՆ-ն` աղմկահարույց տեսանյութի մասին. 2021 թվականի մայիսի 17-ին

Պաշտոնական 19.05.2021   22:31   418

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Տեսանյութում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորականի վրա, նսեմացնում ու հարվածում են նրանց։

«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ ավելի վաղ  ՀՀ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հաղորդել էր, թե տարածվող տեսանյութը իբր առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ...

Ներողություն ենք խնդրում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի  ապատեղեկատվությունը ակամա տարածելու համար:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Տեղեկատվության ստուգման կենտրոն, սահման, տեսանյութ, ՀՀ ՊՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon