«  Հուլիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանին կրակոցների մասին Բաքվի հերթական հաղորդումը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանին կրակոցների մասին Բաքվի հերթական հաղորդումը

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկ ուշ երեկոյան հերթական անգամ հաղորդել է սահմանին` Քելբաջարի ուղղությամբ հայկական կողմից կրակոցների մասին, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: