ՀՀ ՔԿ. Սեպտեմբերյան մարտերի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այս պահի դրությամբ բոլոր՝ 224 զոհերի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։
«Բազամկողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու գնահատական տալու համար»,-ավելացրեց Գոռ Աբրահամյանը:
Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ:
Սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ հրետակոծում են ՀՀ ինքնիշխան տարածքը:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: