«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հնդկաստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին կոչ է արել հետ քաշել զորքը

Հնդկաստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին կոչ է արել հետ քաշել զորքը

Հնդկաստանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին կոչ է արել հետ քաշել զորքը։

«Մենք անհանգստությամբ ենք հետևում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Սահմանային ներխուժումն ու զինվորականների առաջխաղացումը կարող է ապակայունացնել իրավիճակն ու ռազմական գործողությունների վերսկսման հանգեցնել։ Խախտած կողմին հորդորում ենք անհապաղ հեռացնել զորքը և դադարեցնել հետագա սադրանքները»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ վեճերը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով խաղաղ կարգավորման օգտին։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարեւոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից», - ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։