Իրանը Երևանին ու Բաքվին փոխադարձ սահմանները հարգելու կոչ է արել

Տարածաշրջան 15.05.2021   11:12   87

Իրանն ուշադիր հետեւում է զարգացումներին  հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ շեշտում է երկու հարեւան երկրների միջեւ վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում է Тasnim news-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետեւում է վերջին մի քանի օրերի իրադարձություններին երկու հարեւան երկրներ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին»,- ուրբաթ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Իրանը հույս ունի, որ վեճը հնարավորինս շուտ կլուծվի՝ երկու կողմերի խոհեմությամբ եւ խաղաղ ճանապարհով,- ասել է նա:- Իրանի Իսլամական Հանրապետությունը շեշտում է տարածաշրջանում կայունության եւ հանգստության պահպանման անհրաժեշտությունը եւ երկու կողմերին էլ կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել սրացումից եւ հարգել երկու երկրների սահմանները»:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիը հայտնել է իր երկրի պատրաստակամությունը` նպաստելու երկու երկրների միջեւ տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ վերջին վեճի:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սահման, Սաիդ Խաթիբզադե, Իրան, Հայաստան, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon