«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կամաց-կամաց պատրաստում է «խաղաղության դարաշրջանին». «ՉԻ»

Կամաց-կամաց պատրաստում է «խաղաղության դարաշրջանին». «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Ո՞րն է, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության դարաշրջանի բացման» ծրագիրը։ Եթե փորձենք շատ սխեմատիկ ներկայացնել՝ ծրագիրը սա է․ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, համաձայնվում է, որ Հարավային Կովկասում ձևավորվի անվտանգության նոր համակարգ՝ առանց Ռուսաստանի և Իրանի (այսինքն՝ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան ֆորմատով), և ակնկալում է, որ ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու ծառայության դիմաց Թուրքիան ու Ադրբեջանը, Արևմուտքի ճնշման տակ, հանգիստ կթողնեն մեզ՝ մեր 29,8 հազար քկմ տարածքով ու կբացեն ճանապարհները։ Թուրքիան ու Ադրբեջանն այս ծրագրին, բնականաբար, դեմ չեն, բայց դրա դիմաց Հայաստանի առջև շատ կոնկրետ պահանջներ են դնում, որոնք էլ Նիկոլ Փաշինյանը կետ առ կետ կատարում է կամ առնվազն իր հրապարակային հայտարարություններով ցույց տալիս, որ անձամբ ինքը համաձայն է և սկսել է հասարակությանը նախապատրաստելու գործընթացը։ 

Օրինակ՝ Թուրքիան պահանջում է ոչ միայն մեկառմիշտ հրաժարվել Ցեղասպանության թեմայից, այլև մոռանալ, որ իր արևելյան նահանգները երբևէ հայկական ու հայաբնակ են եղել։ Եվ Նիկոլ Փաշինյանն անմիջապես, իբր՝ ինքնաբուխ, «պահի տակ» սկսում է խոսել Արարատի ու Արագածի մասին, հայրենիքի ընկալման կերպը փոխելու մասին, ցնորային Երկիր Նաիրիի ու իրական Հայաստանի մասին, սփյուռքահայ մի քանի դաշնակցականների մուտքը Հայաստան արգելվում է, և այլն։ Բայց Թուրքիային այդ ամենը չի բավարարում, ու կարող եք չկասկածել՝ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը նույնքան «ինքնաբուխ» կսկսի խոսել պատմության և գրականության դասագրքերը փոխելու և հարևան երկրների նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ խոսակցությունները քրեականացնելու մասին, իսկ հասարակությանը բավարար չափով նախապատրաստելուց հետո այդ ամենը «կփաստաթղթավորվի»։ Կամ, ասենք, Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է առաջ քաշում, և Նիկոլ Փաշինյանն իսկույն սկսում է խոսել այն մասին, թե «բա եթե Սյունիքն այդքան կարևոր էր, ինչո՞ւ էր այդ վիճակում, ինչո՞ւ էին սահմանամերձ գյուղերը դատարկվում», և ընդհանրապես՝ «մեր ինչի՞ն են պետք ամայի սարերը»։ Ադրբեջանը պահանջում է, որ հայկական բանակը չփորձի վերականգնվել ու «նախապատրաստվել ռևանշի», և Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հրաժարվում է ՀԱՊԿ-ից, տասնյակ քրեական գործեր է հարուցում բարձրաստիճան գեներալների ու սպաների դեմ, խոսում է 11 հազար դասալիքների ու 500-600 հազար պոտենցիալ դասալիքների մասին, և այլն։ 

Մի խոսքով՝ պետք է հետևել, թե ինչ էկզոտիկ մտքեր է հայտնում Նիկոլը (կապ չունի՝ կառավարության նիստո՞ւմ, որևէ գյուղի աննախադեպ բորդյուրի բացման ժամանա՞կ, թե՞ ընտանյոք հանդերձ շաուրմա կծոտելիս), ու հասկանալի կդառնա, թե ինչ նոր պահանջներ են առաջ քաշել Թուրքիան ու Ադրբեջանը «խաղաղության դարաշրջանի բացման» դիմաց, և ինչ հիմնավորումներով է Նիկոլը պատրաստվում կատարել այդ պահանջները ևս։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: