«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնց նախագծերը դեռևս հանրային քննարկման փուլում են

Կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնց նախագծերը դեռևս հանրային քննարկման փուլում են

Հետքը գրում է. Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում օգոստոդի 27-ին  հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։

Թեև օրինագծերն առավոտյան են հանրային քննարկման ներկայացվել, և հանրությունը մինչ սեպտեմբերի 11-ը կարող է նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ անել, Կառավարությունը, օրինագծերը քննարկման ներկայացվելուց մոտ մեկ ժամ անց, դրանք նույնությամբ ընդունեց՝ առանց հանրային քննարկման ժամկետի ավարտին սպասելու։

Նախագծերի փաթեթը Կառավարության այսօրվա նիստին նույնպես ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը։