«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԿԸՀ կայքում տեղադրվել է ընտրողների ռեգիստրը

ԿԸՀ կայքում տեղադրվել է ընտրողների ռեգիստրը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը` ըստ համայնքների  և ըստ ընտրական տեղամասերի:

Այցելելով ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին` ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, տեղամասի համարի դիմաց պատկերված տեղակայման նշանի հղումով կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը և հասցեն:

ԿԸՀ կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ: