Լավրովը կայցելի Երևան և Բաքու

Պաշտոնական 30.04.2021   10:30   90

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան,  մայիսի 10-11-ը` Բաքու։ Տեղեկությունը հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Բանակցություններ են նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Շփումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,– նշել է Զախարովան:

Նրա խոսքով` առաջնային ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon