«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լիբանանում հայերը սգում են. զոհեր, վիրավորներ եվ ավերված տասնյակ հայկական հաստատություններ

Լիբանանում հայերը սգում են. զոհեր, վիրավորներ եվ ավերված տասնյակ հայկական հաստատություններ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի, 5000 մարդ  վիրավորվել է, հայտնում է Al Jazeera-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լիբանանցի պաշտոնյաները մահվան թվերի աճ են կանխատեսում, քանի որ փլատակներում որոնողական աշխատանքները շարունակում են։ Բեյրութի քաղաքապետը հայտնել է, որ շուրջ 300 հազար մարդ կորցրել է տունը, իշխանություններն աշխատանքներ են տանում՝ նրանց սնունդ, ջուր և ապաստարան տրամադրելու ուղղությամբ:

Նշվում է, որ Լիբանանի իշխանությունները պայթյունը կապում են մոտ 2700 տոննա առգրավված ամոնիումի նիտրատի հետ, որը 7 տարի պահվում էր նավահանգստի պահեստում: