«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ասուլիս քաղաքապետարանում՝ Մաշտոցի պուրակում ծառահատման և կառուցապատման թեմաներով (ուղիղ)

Ասուլիս քաղաքապետարանում՝ Մաշտոցի պուրակում ծառահատման և կառուցապատման թեմաներով (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից.

«Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, ինչպես նաեւ, մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով հրավիրում ենք մամուլի ասուլիս։

Ասուլիսին կմասնակցեն՝

  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը,
  • Կենտրոն վ/շ ղեկավար Ավետ Պողոսյանը,
  • «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը

Ասուլիսին ներկա կլինի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը»։

Հիշեցնենք, Մաշտոցի պուրակում սրճարան է կառուցվում, ինչի արդյունքում մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ է հատվել: Արդեն մի քանի օր է՝ բնապահպաններն ու ֆեյբուքյան օգտատերերն ահազանգում են հատումների մասին՝ հիշեցնելով, թե ինչպես էին պայքարում պուրակի ծառերի համար, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր: