Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի է մտել (տեսանյութ)
ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը մտած ադրբեջանցին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
Տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով։
Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տանը 2 անչափահաս է եղել` երկու եղբայրներ։ Ադրբեջանցին մտել է տուն և հաց ու ծխախոտ ուզել։ Երեխաները ճաշ են տվել նրան, իսկ եղբայրներից մեկն առաջարկել է խանութ գնալ և ծխախոտ գնել։
Տնից դուրս գալուց հետո տղան զանգել է ոստիկանություն, որից հետո էլ ոստիկանները եկել և ձերբակալել են ադրբեջանցուն։