«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Մայիսի 21-ին թշնամին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ. վիրավոր ունենք

Մայիսի 21-ին թշնամին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ. վիրավոր ունենք

Հայ–ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ երեկ՝ մայիսի 21-ին, ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, արդյունքում հայկական կողմից կա 1 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի 21-ին` ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն  հաղորդագրություն էր տարածել, իբր, Հայաստանի զինված ուժերը Քելբաջարի (Քարվաճառ) ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը, ՀՀ ՊՆ–ն հերքել էր այդ լուրը։